Տատը՝ Արփենիկ Թադևոսի Նազարեթյան (Օրբելյան)
Արփենիկ Թադևոսի Նազարեթյանը ծնվել է 1915 թ., Կապանի շրջանի Վաչագան գյուղում: Սովորել է նույն գյուղի դպրոցում, որտեղ և ստացել է 7-ամյա կրթություն:

1932 թ. ամուսնացել է համագյուղացի Կոստյա Քարամի Նազարեթյանի հետ, ունեցել են 3 արու զավակներ:

Արփենիկ Նազարեթյանը աշխատել է Վաչագան գյուղի մանկապարտեզում` որպես վարիչ, գյուղի կուլտնտեսությունում` որպես կալսող, Հայրենական պատերազմի տարիներին` որպես գյուղի ակումբի վարիչ:

Ավագ որդին` Կամո Քարամյանը, մասնագիտությամբ լեռնային ինժեներ է, ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտունը: Աշխատանքային գործունեության ընթացքում վարել է տարբեր պաշտոններ, այդ թվում` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տեխնիկական բաժնի վարիչ, զբաղեցրել է նաև Կապանի շրջկոմի արդյունաբերության բաժնի վարիչի պաշտոնը:

Կրտսեր որդին` Արայիկ Քարամյանը, մասնագիտությամբ լեռնային տեխնիկ է, մշտապես աշխատել է Կապանի պղնձահանքային կոմբինատում` որպես հերթափոխի պետ:

Արփենիկ Նազարեթյանը մահացել է 2000 թվականին: