Փոխնախարարի հրապարակավ ֆուտբոլային կանխատեսումն իրականացավ
2016-11-12
www.iravunk.com

11 նոյեմբերի, 2016 թ.

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», քիչ առաջ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլիչորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթանակ տարավՉեռնոգորիայի ընտրանու նկատմամբ:

Ուշագրավ է այն, որ օրեր առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԸ հյուրընկալվելով թերթ խմբագրություն եւ անդրադառնալով ֆուտբոլի ֆեդերացիայի ու հավաքականի շուրջ ստեղծված տարաբնույթ խոսակցություններին` ասել էր հետեւյալը. 
«Մեր հավաքականը նոյեմբերի 11-ին խաղ ունի անցկացնելու, եւ բոլորս մեկ մարդու պես, անկախ մեր զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, պետք է լինենք մարզադաշտում եւ երկրպագենք մեր հավաքականին: Ասում են՝ հաղթանակը շատ տերեր ունի, իսկ պարտությունն անտեր է: Հանկարծ չստացվի, որ այդ դեպքը լինի: Էլի եմ ասում` 2014 թվականին մենք հաղթում էինք ՖԻՖԱ-ի դասակարգման առաջին 30 տեղերի մեջ հանգրվանած հավաքականներին, բայց ոչ ոք այդ մասին չէր խոսում, թե ֆեդերացիան ճիշտ է աշխատում: Ամենեւին էլ ֆեդերացիայի փաստաբանը չեմ, ավելին` հեռու եմ այն մտքից, որ ֆեդերացիան ամեն ինչ լավ է անում: Ուղղակի, պետք է ամեն երեւույթ դատել տրամաբանության մեջ` վեր կանգելով անձնավորված մոտեցումներից, զերծ մնալով ավելորդ զգացմունքային պահվածքից: Օգտվելով առիթից, որ մեր հարցազրույցը նախորդում է ազգային հավաքականի առաջիկա հանդիպմանը, կցանկանայի հրապարակայնորեն կանխատեսել, որ մեր ազգային հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ է տանելու»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ