Պապը՝ Կոստյա Քարամի Նազարեթյան
Ինքնակենսագրական ակնարկ (1906–1990)

Ես` Կոստյա Քարամի Նազարեթյանս, ծնվել եմ 1906թ. հուլիսի 18-ին Գանձակի նահանգի Զանգեզուրի գավառի Վաչագան գյուղում: Հայրս եղել է չքավոր գյուղացի` ծանրաբեռնված 11 շունչ մեծ ընտանիքով: Անվանակոչության ժամանակ ինձ գրանցեցին Մովսես Քարամի Մովսիսյան` պապիս անունով: Հետագայում, սակայն, տատս ինձ Մովսես չկարողացավ կանչել (ամուսնու անվան կրկնելը սովորություն չէր). Մոսի կանչելու փոխարեն ինձ Կոսի կանչեց: կարդալ ավելին
Տատը՝ Արփենիկ Թադևոսի Նազարեթյան (Օրբելյան)
Արփենիկ Թադևոսի Նազարեթյանը ծնվել է 1915 թ., Կապանի շրջանի Վաչագան գյուղում: Սովորել է նույն գյուղի դպրոցում, որտեղ և ստացել է 7-ամյա կրթություն: կարդալ ավելին
Հայրը` Ռոբերտ Կոնստանտինի Քարամյան
Կենսագրական տվյալներ

Ռոբերտ Կոնստանտինի Քարամյանը ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 11-ին Կապանի շրջանի Վաչագան գյուղում (ներկայումս` Բանավան): Գյուղի 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1955 թ. արծաթե մեդալով: կարդալ ավելին
Մայրը` Սուսաննա Հայրապետի Քարամյան (Աբելյան)
Սուսաննա Հայրապետի Քարամյանը (Աբելյանը) ծնվել է 1953 թվականի մարտի 8-ին Կապան քաղաքում: 1961 - 1971 թթ-ին ստացել է միջնակարգ կրթությունը, իսկ 1980 - 1982 թթ-ին սովորել և ավարտել է Կապանի բժշկական ուսումնարանը: Ներկայումս աշխատում է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկայում` որպես բուժքույր:
Կինը` Կարինե Համլետի Նազարյան
Ծնվել է 1977թ. հունվարի 15-ին Երևան քաղաքում: Ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետը (1994-1998 թթ.):

1998-2002 թթ. աշխատել է Մ. Սեբասատացի կրթահամալիրում` որպես մեթոդիստ, սոցիոլոգ, 2002-2009 թթ. ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում` գլխավոր մասնագետ:

2009 թ-ից ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրենն է:
Երեխաները՝ Սոնա եւ Անուշ Քարամյանները
Սոնա Արսենի Քարամյան
Ավագ դուստրը՝ Սոնան, ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում: Նա բարձր առաջադիմությամբ սովորում է Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում, ինչպես նաև ուսումնասիրում է օտար լեզուներ` գերմաներեն և անգլերեն: Սովորելուն զուգընթաց հաճախում է պարի և դաշնամուրի դասընթացների, սիրում է զբաղվել նաև գեղասահքով:

Անուշ Արսենի Քարամյան
Կրտսեր դուստրը՝ Անուշը, ծնվել է 2003 թվականի ապրիլի 25-ին Մոսկվայում: Անուշը բարձր առաջադիմությամբ սովորում է Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում: Նա ևս հաճախում է պարի և դաշնամուրի դասընթացների, ազատ ժամանակն անցկացնում է` հաճախելով գեղասահքի: Ապագայում երևի կընտրի տնտեսագետի մասնագիտությունը: